Արեւելյան գործընկերության նպատակը հարաբերությունների զարգացումն է ԵՄ-ի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ

PanARMENIAN.Net - «Ադրբեջան իմ այցի հիմնական նպատակներից մեկն է Արեւելյան գործընկերության առաջարկների քննարկումը»,-հաղորդել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Նրա խոսքերով, Արեւելյան գործընկերությունը դեռեւս առաջարկ է, ոչ թե Եվրամիության կողմից ընդունած ծրագիր: Այս նախաձեռնության նպատակը հարաբերությունների զարգացումն է Եվրամիության եւ Հարավային Կովկասի երկրների, Ուկրաինայի, Մոլդովայի ու Բելառուսի միջեւ:



Սեմնեբին նշել է նաեւ, որ ըստ այդ առաջարկի համագործակցության հիմնական ոլորտները կլինեն առեւտուրը, էներգետիկան ու կայունության հարցերը տարածաշրջանում: Նաեւ հաշվի է առնվել յուրաքանչյուր երկրի առանձնահատկություններն ու նրա ձգտումները: Հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ առաջարկները Արեւելյան գործընկերության վերաբերյալ արդեն հասու են եւ քննարկվելու են առաջիկա 3 ամիսներին: Սեմնեբին ասել է նաեւ, որ Եվրամիությունը հավանություն է տալիս Ադրբեջանի, Ռուսաստանի ու Հայաստանի միջեւ ստորագրված Մոսկովյան հռչակագրին: «Մենք հուսով ենք, որ նախագահներ Իլհամ Ալիեւն ու Սերժ Սարգսյանը առաջիկայում կհանդիպեն, շարունակելու համար այս երկխոսությունը; ԵՄ-ն նաեւ կաջակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, չմրցակցելով սակայն Մինսկի խմբի հետ»,-ասել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---