Բաբաջան. Երեւանի եւ Բաքվի ու Երեւանի եւ Անկարայի միջեւ առկա խնդիրներրի լուծումը դեռեւս երբեք այդքան մոտ չի եղել

PanARMENIAN.Net - Հայաստանի եւ Թուրքիայի ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա տարաձայնությունների լուծումը դեռեւս Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակներից այդքան մոտ չի եղել, որքան որ հիմա է: Այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: «Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վարչակազմը հավատում է, որ Բաքվի եւ Անկարայի հետ ունեցած խնդիրների լուծումը կայունություն եւ բարգավաճում կբերի ողջ տարածաշրջանին»,- հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը` ավելացնելով, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն արդեն ցուցաբերել են անհրաժեշտ կամքը այդ խնդիրների լուծման համար:



«Եթե Երեւանն ու Բաքուն առաջընթացի հասնեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ապա դա կհեշտացնի նաեւ մեր աշխատանքը: Մենք այժմ այն փուլում չենք, որպեսզի ներկայացնենք բանակցությունների վերջնական կետերը, բայց մենք լուրջ առաջընթաց ենք գրանցել»,- հայտնել է Ալի Բաբաջանը, հաղորդում է թուրքական Hurriyet թերթը:



Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունները բացակայում են 1994թ.-ից: Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով փակել է Հայաստանի հետ սահմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---