2009թ. Ադրբեջանում սկսելու են զրահամեքենաներ արտադրել, ծրագրվում է նաեւ ավիացիոն ռումբերի եւ ավտոմատ իքնաթիռների արտադրություն

PanARMENIAN.Net - Հաջորդ տարի Ադրբեջանը կկարգավորի զրահամեքենաների, հրաձգային զինամթերքի արտադրությունը, պաշտպանական պոտենցիալը զգալիորեն կմեծանա: 2009թ.-ից ծրագրվում է սկսել զրահապատ տեխնիկայի արտադրություն, բանակցություններ են ընթանում գիշերային տեսանելիության հարմարանքների, ռազմական էլեկտրոնիկայի արտադրության կարգավորման վերաբերյալ: Պաշտպանական արդյունաբերության նախարար Յավեր Ջամալովը նշել է, որ մոտակա տարիների ընթացքում Ադրբեջանը կձեռնարկի նաեւ ավիացիոն ռումբերի եւ ավտոմատ իքնաթիռների արտադրությունը, հաղորդում է ANS հեռուստաընկերությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---