ԵԱՀԿ-ն ղարաբաղյան գործընթացում առաջընթացի հույսեր ունի 2009թ.

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի հույսեր ունի հաջորդ տարի: «Մենք հույս ունենք այդ ուղղությամբ առաջընթաց տեսնել 2009թ.»,- ասել է ԵԱՀԿ նոր նախագահ, Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանիսը:



Դեկտեմբերի 4-ին Հելսինկիում` ԵԱՀԿ երկրների արտգործնախարարների հանդիպմանը ԵԱՀԿ գործող նախագահ, ֆիննական արտգործնախարար Ալեքսանդր Ստուբը նախագահի իր իրավասությունները պաշտոնապես հանձնել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Դորա Բակոյանիսին: Հունաստանի նախագահությունը կսկսվի հունվարի 1-ին:



Բակոյանիսի խոսքերով, Հունաստանն Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների հաճախակի հանդիպումները դրական քայլեր է համարում փոխադարձ վստահության հաստատման գործում, դրանք անհրաժեշտ են հակամարտության լուծման համար:



«Հունաստանն ամբողջությամբ օժանդակում է այդ ջանքերը եւ երկու կողմերին կոնստրուկտիվ փոխգործակցության կոչ է անում, որը համապատասխանում է Եվրամիության անունից Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարությանը, որը նա արեց այս ամսվա սկզբին բարձր մակարդակի Հելսինկյան հանդիպմանը»,- ասել է Բակոյանիսը, հաղորդում է ադրբեջանական Թրենդ գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---