Հայությունը կարող է երկրորդ 1915 թիվն ապրել, բայց 21-րդ դարի պայմաններում եւ Վրաստանի տարածքում23 հունվարի 2009 - 19:12 AMT PanARMENIAN.Net - Ախալցխայում վրաց իրավապահ մարմինների վերջին գործողությունները ավելորդ անգամ ապացուցում են, որ Վրաստանի ղեկավարությունը որոշել է ագրեսիվ ճանապարհով մեկընդմիշտ լուծել Վրաստանի հայկական հարցը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել «Միտք» վերլուծական կենտրոնի փորձագետ Էդուարդ Աբրամյանը: «Գրիգոր Մինասյանի եւ Սարգիս Հակոբջանյանի երեկվա ձերբակալությունները, ինչպես նաեւ Գուրգեն Շիրինյանին լիկվիդացնելու փորձը եւ այսպես կոչված Վահագ Չախալյանի դատը Վրաստանի քրեական եւ հակաիրավական ղեկավարության «միեւնույն օպերայի երգերն են»: Նման ձերբակալությունները, երիտասարդ հայրենասեր հայերի լիկվիդացումը շարունակվելու է մինչեւ ի սկզբանե հայկական Սամցխե-Ջավախեթի շրջանի լիակատար հայազրկումը: Դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ շրջանի հայությունը չդադարի իրեն տեր ու տիրական համարել իր հողի վրա եւ լուռ, վախը սրտում նայել, թե ինչպես է Վրաստանի ղեկավարությունը մեկը մյուսի հետեւից ձերբակալում եւ լիկվիդացնում ակտիվ եւ ազատամիտ հայերին»,- նշել է Աբրամյանը:Նրա կարծիքով, ժամանակն է հստակ հայտարարելու, որ ոչ ոք իրավունք չունի նման կերպով, զենքը ձեռքին խուժել հայկական տներ կամ երիտասարդական կենտրոններ եւ մեկը մյուսի հետեւից պահանջել ակտիվիստներին: «Այդ ամենը հիշեցնում է Արեւմտյան Հայաստանի վիլայեթները 1913-1914թթ., երբ թվում էր, թե ամեն ինչ կարգին է, երիտթուրքերի նոր բարեփոխումներն իրագործվում են, բայց գործնականում հակառակը պարզվեց: Այժմ Սամցխե-Ջավախքի հայությունը, Հայաստանի ղեկավարությունն ու համաշխարհային հայկական հանրությունը պետք է Վրաստանի շովինիստական ղեկավարությունից պահանջեն անմիջապես ազատ արձակել Գրիգոր Մինասյանին եւ Սարգիս Հակոբջանյանին, հակառակ դեպքում հայությունը պետք է ինքը որոշի` կամ նա սեփական հայրենիքի եւ ազգային շահերի պաշտպանությանը կկանգնի, կամ էլ երկրորդ 1915թ. կապրի, բայց 21-րդ դարի պայմաններում: Հայկական մշակութային կենտրոնը, որի ղեկավարը Գրիգոր Մինասյանն է, եւ Շառլ Ազնավուրի անվ. բարեգործական կազմակերպությունը, որի տնօրենը Սարգիս Հակոբջանյանն է, Սամցխեի հայերի ամենակարեւոր եւ տարածված ազգային-մշակութային օջախներից են: Հենց այդ կազմակերպություններն են արդեն քանի տարի միայնակ պայքարում Վրաց Ուղղափառ Եկեղեցու նվաճողական քաղաքականության դեմ, որը փորձում է սեփականացնել Ախալցխայի հայության գլխավոր հոգեւոր կենտրոնը` Սուրբ Նշան եկեղեցին: Որոշ տվյալների համաձայն, հենց Ջավախքի հայկական համայնքի վերջին ակտիվացումը սբ. Նշան եկեղեցու հարցում դարձել է հայ հասարակական գործիչների ձերբակալման պատճառը»,- ընդգծել է հայ փորձագետը: Նախօրեին Վրաստանի ներքին գործերի նախարարության կոնտրհետախուզության բաժինը ձերբակալել է հայկական համայնքի երկու ներկայացուցիչների: Գրիգորի Մինասյանն ու Սարգիս Հակոբջանյանը ձերբակալվել են հունվարի Սամցխե-Ջավախեթի շրջանում: Ներկա պահին Վրաստանի ՔՕ հոդված 18-ով, հոդված 223-ի I մասով եւ հոդված 314-ի I մասով նախատեսված ապօրինի զինված կազմավորման ստեղծման եւ լրտեսության վերաբերյալ գործ է ընթանում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |