Թուրքիայի խորհրդարանականները վերջնականապես որոշել են բարեկամություն չանել Իսրայելի հետ24 հունվարի 2009 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանում պաշտոնապես իր գործունեությունն է դադարեցրել Թուրքիա-Իսրայել բարեկամության խումբը: Ինչպես հաղորդել է World Bulletin-ը, այս որոշումն ընդունվել է ուրբաթ օրը խորհրդարանի նիստում Գազայի սեկտորում Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով, որի ժամանակ, որոշ տվյալներով զոհվել են 1300 պաղեստինցիներ, այդ թվում նաեւ երեխաներ: Խմբի գործունեության դադարեցման մասին արձանագրությունը ստորագրել է Թուրքիա-Իսրայել արդեն նախկին բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար Օրհան Իշիկը: Հենց սկզբից Թուրքիան դեմ էր «Ձուլածո արճիճ» գործողությանը` մեղադրելով Իսրայելին խաղաղ բնակիչների սպանութւյան մեջ: Վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը հունվարի 16-ին նույնիսկ պահանջեց հեռացնել Իսրայելին ՄԱԿ-ից: Չեղյալ հայտարարվեցին իսրայելցի բոլոր պետական գործիչների այցերը Թուրքիա եւ երկրում բարձրացավ հակասեմիթական ալիք, որը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ հայտնի հրեական կազմակերպությունները դիմեցին Անկարային` կոչ անելով դադարեցնել ատելությունն ու հրեաների հալածանքները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳ փոխնախարար․ Կարևոր է, որ Ալմաթիի շփումները եռակողմ պայմանավորվածությունների հունով են գնում «Սատարում ենք Աստանայի ջանքերին այդ ուղղությամբ»,–ասել է նա Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը Գիշերը բողոքի ակցիայի 5 մասնակից է ձերբակալվել Նրանք, ըստ իրավապաշտպանի, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվ աջակիցներ են Գալուզին․ ԵՄ առաքելությունը գործում է ՀՀ հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի դեմ, հակառուսական քարոզչություն տանում Նա ասել է, որ առաքելությունը հաշվետու չէ «ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին, ոչ այլ շահագրգիռ երկրներին ու կառույցներին» |