Ապրանքաշրջանառության ցուցանիշները Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ լավ հիմք են նոր հաջողությունների համար

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 29-ի երեկոյան Դավոսում հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Մեր երկրի Նախագահն ու Ռուսաստանի կառավարության ղեկավարը գոհունակությամբ արձանագրել են երկու երկրների միջեւ ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների ու քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ նկատել, որ հաճախակի հանդիպումներն ու շփումները հնարավորություն են տալիս բարձր պահել համագործակցության զարգացման դինամիկան:



Կողմերն ամփոփել են տնտեսական փոխգործակցության բնագավառում 2008թ. արձանագրված դրական միտումները` վստահություն հայտնելով, որ երկու երկրների միջեւ տարեկան ապրանքաշրջանառությունը` արդեն 1 մլրդ դոլարի սահմանը գերազանցող ցուցանիշը լավ հիմքեր է ստեղծում հետագա հաջողությունների համար: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել երկկողմ հարաբերությունների օրակարգում գտնվող հարցերի լայն շրջանակի, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---