Թուրքիայի գլխավոր շտաբ. Ազգային շահերն ավելի վեր են դիվանագիտական հարաբերություններից

PanARMENIAN.Net - Ազգային շահերն ավելի վեր են դիվանագիտական հարաբերություններից: Այդ մասին հայտնել է թուրքական բանակի բրիգադային գեներալ Մեթին Գուրաքը` մեկնաբանելով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմարշը Դավոսում: «Բայց դա չի խանգարի Իսրայելից «Հերոն» անօդաչու ինքնաթիռների մատակարարմանը»:



Ինչպես հաղորդում է Անատոլիական տեղեկատվական գործակալությունը, գեներալ Գուրաքը ընդգծել է, որ Իսրայելի հետ Թուրքիայի ռազմական համագործակցության մասին բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են մնում: Թուրքական բանակն օգտագործում է «Հերոն» ինքնաթիռները Քրդական բանվորական կուսակցության (PKK) դեմ պայքարում: Ինքնաթիռների մատակարարման մասին գործարքը կազմում է $3 միլիարդ եւ դրան մի քանի երկրներ են մասնակցում:



«Ինչ վերաբերում է թուրքական հավաքակազմի հնարավոր ուղարկմանը Գազայի սեկտոր, ապա այդ մասին խոսելը վաղաժամ է: Թող հակամարտության կողմերը համաձայնության գան, այդ ժամանակ հնարավոր կլինի դիտարկել Գազայում խաղաղության օժանդակման հարցով բազմազգ հավաքակազմում թուրքական զորքերի մասնակցության հարցը»,- ասել է Մեթին Գուրաքը:



Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դավոսում ցուցադրաբար լքեց Համաշխարհային տնտեսական համաժողովը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ելույթից հետո: Թուրքիան կտրուկ հակաիսրայելական դիրքորոշում բռնեց Գազայի սեկտորում «Ձուլած արճիճ» գործողությունից հետո` Իսրայելին մեղադրելով խաղաղ բնակիչների սպանության մեջ: Մինչեւ 2008թ. դեկտեմբերը Թուրքիան եւ Իսրայելը տարածաշրջանում ռազմավարական գործընկերներ էին եւ դաշնակիցներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---