Հրեաներն այլեւս չեն խոչընդոտելու ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունմանը

PanARMENIAN.Net - Երկու լուրջ սպառնալիքներ կան, որոնց հետ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք կարող են բախվել թուրք - ամերիկյան հարաբերությունները: Առաջինը Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձեւի ընդունումն է, երկրորդը` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արարքը Դավոսում: Այդ մասին հայտնեց Ամերիկա-թուրքական խորհրդի նախագահ Ջեյմս Հոլմսը: «Որքան Թուրքիան եւ արաբական երկրները ողջունել են Էրդողանի արարքը, նույնքան բացասաբար են դրան վերաբերվել ԱՄՆ-ում, մասնավորապես` Ամերիկայի հրեական համայնքը, որը միշտ օժանդակել է Թուրքիային: Այժմ Անկարան այլեւս կորցրել է ԱՄՆ հրեական համայնքի աջակցությունը Հայոց ցեղասպանության հարցում: ԱՄՆ հրեաներն այլեւս ջանքեր եւ էներգիա չեն ծախսելու, որպեսզի թույլ չտան Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը կամ նրա ճանաչումը նախագահ Բարակ Օբամայի կողմից»,- նշեց դեսպանը, գրում է թուրքական Hurriyet թերթը:



Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցուցադրաբար լքեց Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի նիստը Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի ելույթից հետո: Թուրքիան կտրուկ հակաիսրայելական դիրքորոշում բռնեց Գազայի սեկտորում «Ձուլած արճիճ» գործողությունից հետո` Իսրայելին մեղադրելով խաղաղ բնակիչների սպանության մեջ: Մինչեւ 2008թ. դեկտեմբերը Թուրքիան եւ Իսրայելը ռազմավարական գործընկերներ եւ դաշնակիցներ էին տարածաշրջանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---