ԵՄ առաջնորդները ճգնաժամի պատճառով կհավաքվեն արտահերթ գագաթաժողովին

PanARMENIAN.Net - ԵՄ-ում նախագահող Չեխիայի վարչապետը Եվրամիության երկրների ղեկավարներին կոչ է արել փետրվարի վերջին հավաքվել արտահերթ նիստի` տնտեսական ճգնաժամի եւ պրոտեկցիոնիզմի սպառնալիքի վերացումը քննարկելու: Միրեկ Տոպոլանեկի խոսքով, եվրոպական տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է, եւ իրադրությունն օրեցօր վատանում է: Միեւնույն ժամանակ չեխ վարչապետը չի նշել գագաթաժողովի անցկացման ճշգրիտ ամսաթիվը, բայց սպասվում է, որ այն կհրապարակվի Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզոյի հետ Տոպոլանեկի հանդիպումից հետո, որը կկայանա փետրվարի 11-ին Բրյուսելում:



ԵՄ առաջնորդների գարնանային նիստը նշանակված է մարտի 19-20-ին: Այդ գագաթաժողովի ընթացքում ԵՄ ղեկավարների ուշադրությունը կենտրոնանալու է եվրոպական տնտեսության վերականգնման ծրագրի վրա: Բացի այդ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 22-ին ժողով կանցկացնի G20 գագաթաժողովի նախապատրաստման համար, որը կկայանա Լոնդոնում ապրիլի 2-ին: Լոնդոնի գագաթաժողովին ներկա է լինելու նաեւ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման: Դա նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո նրա առաջին պաշտոնական այցն է լինելու Եվրոպա, հաղորդում է European Voice:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---