Երեւանում համաձայնագիր է ստորագրվել Կայուն զարգացման ծրագրի շրջանակներում Սոցիալական գործընկերության մասին14 փետրվարի 2009 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Այսօր Երեւանում համաձայնագիր է ստորագրվել Կայուն զարգացման ծրագրի շրջանակներում Սոցիալական գործընկերության մասին, որը հաստատվել է Հայաստանի կառավարության կողմից 2008թ. հոկտեմբերի 30-ին: Կայուն զարգացման ծրագրի շրջանակներում Սոցիալական գործընկերության նպատակը բնակչության լայն շերտերի մասնակցության ապահովումն է Ծրագրի մշակման, նրա արդյունավետ իրագործման հարցում, դիտարկման եւ քաղաքացիական ինստիտուտները, սոցիալական խմբերը եւ բնակչության զանազան շերտերը ներկայացնող սուբյեկտների համատեղ ջանքերի միջոցով գնահատելու գործընթացում:Սոցիալական գործընկերության մասին համաձայնագրի կողմերն են Հայաստանի կառավարությունը, ՀՀ Ազգային ժողովը, տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքական կուսակցությունները, քաղաքացիական հասարակությունը եւ Հայ Առաքելական Եկեղեցին: Համաձայնագրի շրջանակներում ձեւավորվել է քաղաքացիական համագործակցության մի ցանց, որին մասնակցում են միայն համաձայնագիրը ստորագրած եւ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող սուբյեկտները: Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Սոցիալական գործընկերության մասին համաձայնագրին ապահովվելու է սուբյեկտների քաղաքացիական համագործակցության ցանցի մեջ ներգրավված ներկայացուցիչների ընտրության միջոցով: Այդ նպատակով Կայուն զարգացման ծրագրի առաջնային ուղղություններին համապատասխան ձեւավորվել են զանազան ոլորտներում գործող խմբերը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |