Լարվածությունը Կովկասում, որը հղի է Սեւ ծովում ԱՄՆ-ի ազդեցության հզորացմամբ, շահավետ չէ ոչ Մոսկվայի, ոչ Անկարայի համար

PanARMENIAN.Net - «Ռուս-թուրքական քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմը դեռեւս, պետք է խոստովանել, հեռու է կատարելությունից: Չնայած այն խոսակցություններին, թե Անկարան այժմ ավելի հեռու է ինչպես Արեւմուտքից, այնպես էլ ԱՄՆ-ից, քան Թբիլիսին եւ նույնիսկ Բաքուն, հենց Թուրքիան է շարունակում մնալ ՆԱՏՕ-ի առանցքային անդամը Սեւծովյան-Կասպից ծովի եւ Միջերկրածովյան տարածաշրջանում»-գրում է ՌԴ Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փորձագետ Անդրեյ Արեշեւը «Ռուսաստան-Թուրքիա` առաջխաղացման նախապատրաստո՞ւմ» հոդվածում: Նրա կարծիքով, «մեծ քաղաքականությունը» անմիջականորեն անդրադառնում է նաեւ երկու երկրների տնտեսական հարաբերությւոնների վրա: Բավական է հիշել 2008թ. օգոստոս-սեպտեմբերի իրավիճակը, ՆԱՏՕ-ի նավատորմի գործողությունները Սեւ ծովում: Արեշեւը գտնում է, որ այն ժամանակ ծագած թերըմբռնումը «մարելու» համար պահանջվեց արտգործնախարար Սերգեյ Լավրովի շտապ այցը Թուրքիա: Ի դեպ, այդ թերըմբռնումը բազմամիլիոնանոց վնաս կարող էր հասցնել ռուսական եւ թուրքական ֆիրմաներին:



«Այսօր իրավիճակը Կովկասում հեռու է հանգիստ լինելուց: ԱՄՆ նոր վարչակազմի արտաքին քաղաքականությունը դեռեւս ձեւավորման փուլում է, սակայն կարելի է ենթադրել, որ Թբիլիսիում չափազանց շահագրգռված են նրանում, որ ուշադրություն գրավեն, ներկայանալով որպես «ագրեսիայի» զոհ: Հետեւաբար, նոր սադրանքների հավանականությունը Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի դեմ բարձր է մնում, իսկ լարվածության հերթական աճը, որը հղի է Սեւ ծովում ԱՄՆ-ի ազդեցության հզորացմամբ, շահավետ չէ ոչ Մոսկվային, ոչ Անկարային: Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ դեպքում կրկին ստիպված կլինի ընտրություն կատարել օվկիանոսից այն կողմ գտնվող «ավագ եղբոր» հանդեպ չեզոքության ու Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերույթունների միջեւ: Այս համատեքստում ռուս-թուրքական հռչակագրում գրանցված հավատարմությունը Մոնտրեի կոնվենցիային եւ միջազգային պարտավորություններին «ծովագնացության անվտանգության եւ շրջակա միջավայրի պահպանության, հաստատելով նեղուցներում անցնելու ազատության եւ նավագնացության կարեւորությունը, շրջակա միջավայրի, նավագնացության կյանքի, գույքի ապահովման հարցում, դժվար է գերագնահատել»-ասել է ռուս փորձագետը:



Արեշեւն ընդգծել է նաեւ, որ ըստ Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության մասին կնքված քաղաքական փաստաթղթի, կողմերը «հաստատում են համագործակցության ամրապնդման կարեւորությունը, այդ թվում նաեւ համագործակցությունը Սեւ ծովի ափամերձ երկրների միջեւ», որն իրականացվում է «Բլեքսիֆոր» օպերատիվ համագործակցության ռազմածովային խմբի շրջանակներում, «Սեւծովյան հարմոնիա», վստահության ու անվտանգության միջոցների վերաբերյալ փաստաթղթի, ինչպես նաեւ նոր ասիմետրիկ մարտահրավերների դեմ պայքարում, նաեւ այլ մեխանիզմների շրջանակներում: «ՌԴ-ն ու Թուրքիան հայտնում են իրենց հավանությունը սեւծովյան տարածաշրջանի պաշտպանության նախարարների, Գլխավոր շտաբների պետերի կանոնավոր հանդիպումների անցկացմանը»,-նշել է փորձագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---