Հունաստանի հայ երիտասարդությունը Իլհամ Ալիեւին տհաճ անակնկալ է նախապատրաստել19 փետրվարի 2009 - 17:34 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ կուսակցության երիտասարդական միության անդամները բողոքի ցույց են կազմակերպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Աթենք այցելելու կապակցությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Հունաստանի ՀՅԴ կուսակցության երիտասարդական միությունում, երբ Ադրբեջանի նախագահի պատվիրակությունը մոտեցել է Հունաստանի Առեւտրի պալատի շենքին, նրան այնտեղ դիմավորել են հայ ակտիվիստները: Նրանք գոչում էին. «Ղարաբաղը պատկանում է Հայաստանին» եւ «Ալի'եւ, դադարեցրու' ագրեսիան. Լեռնային Ղարաբաղը արդեն անկախ պետություն է» կարգախոսներով ցուցապաստառներ էին բռնում:«Իլհամ Ալիեւը շփոթմունքի մեջ էր: Նրա համար դա ակնհայտորեն տհաճ անակնկալ էր: Հայ ակտիվիստների գործողություններին խանգարելու համար Ադրբեջանի նախագահի թիկնապահները հարձակվեցին ցուցարարների վրա եւ անգամ ներս չթողեցին հայ լուսանկարիչ-լրագրողին»,- ասվում է ստացված հաղորդագրության մեջ: Բռնությունը կանխելու համար բողոքի ցույցի վայր ժամանեց հունական ոստիկանությունը: Նա փորձեց ցրել ակտիվիստներին, բայց հայ երիտասարդության ներկայացուցիչները հրաժարվում էին լքել ցույցի վայրը: Բողոքի ցույցը շարունակվեց այնքան ժամանակ, մինչեւ որ Իլհամ Ալիեւը դուրս եկավ պալատի շենքից եւ արագ հեռացավ իր թիկնապահների ուղեկցությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Փաշինյանը՝ սահմանազատման մասին. Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն Նա նաև կարևորել է, որ սահմանազատումն արվել է 1976 թվականի քարտեզներով Փոխվարչապետի գլխավորած հանձնաժողովի կողմից ապօրինի սահմանազատման վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Հաղորդումը ներկայացրել էր «Հայաքվե» նախաձեռնությունը Քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ առևտրի ծավալների ավելացման հարցեր Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման ընթացքին Փաշինյան․ Ցնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից Նա նշել է, որ բռնությունը տեղ չունի քաղաքականության մեջ |