ԱՊՀ-ն ու ՀԱՊԿ-ն մտադիր են համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրել27 փետրվարի 2009 - 12:59 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ Գործադիր կոմիտեն եւ ՀԱՊԿ քարտուղարությունը մտադիր են համագործակցության մասին փաստաթուղթ ստորագրել` երկու մարմինների գործունեության մեջ կրկնօրինակումից խուսափելու համար: Ինչպես հաղորդում է ԱՊՀ գործկոմի մամլո ծառայությունը, փաստաթղթի ստորագրումը քննարկվել է փետրվարի 26-ին Համագործակցության Մինսկի կենտրոնակայանում` փորձագիտական խմբի նիստում: «Արձանագրությունը թույլ կտա խուսափել անհարկի կրկնությունից երկու մարմինների աշխատանքում: Եվ ԱՊՀ-ն, եւ ՀԱՊԿ-ն իրենց կանոնդարություններում որպես նպատակ են նշում խաղաղության, միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդումը: Այդ ձեւաչափում, անկասկած, երկու կազմակերպությունների գործադիր մարմինները կկարողանան հարթակ գտնել փոխգործակցության համար«,-ասել է գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնակատար Տոկտասին Բուզուբաեւը: Համագործակցությունը կիրականացվի խորհրդակցությունների, փորձագետների հանդիպումների, համատեղ նիստերի, փաստաթղթերի փոխանակման, աշխատանքների պլանավորման, տեղեկատու եւ տեղեկատվական-վերլուծական նյութերի փոխանակման, համաձայնեցված առաջարկությունների եւ հանձնարարականների նախապատրաստման, անվտանգության գծով նիստերին փոխադարձ ներկայության միջոցով: Հնարավոր է նաեւ համատեղ աշխատանքային խմբերի ստեղծում, որոնք կուսումնասիրեն կոնկրետ ուղղություններն ու խնդիրները: Ըստ Բուզուբաեւի, դեռեւս հայտնի չէ Ուկրաինայի, Մոլդովայի ու Ադրբեջանի դիրքորոշումը: Դատելով նրանից, որ այդ երկրները փորձագիտական խմբերի նիստին չեն գործուղել իրենց ներկայացուցիչներին, նրանք հատուկ կարծիք կունենան այս հարցի շուրջ: Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Համագործակցության գործկոմի ներկայացուցիչները: Փորձագետները լիովին համապատասխանեցրել են արձանագրության նախագիծը, որը կդրվի ԱՊՀ Արտգործնախարարների խորհրդի նիստի քննարկմանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |