Մոսկվան Բաքուն համարում է Հարավային Կովկասում ամենագլխավոր գործընկե՞րը

PanARMENIAN.Net - Ադրբեջանը մեր գլխավոր գործընկերն է տարածաշրջանում ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտներում: Այդ մասին հայտել է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը: Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանի համագործակցությունը Ադրբեջանի հետ ռազմավարական բնույթ է կրում: «Ռուսաստանը Ադրբեջանի հետ համագործակցության ոլորտների ընդլայնման կողմնակից է: Վերջին տարիներին երկու երկրների ղեկավարների միջեւ բարձր մակարդակով երկխոսություններ են անցկացվել: Այդ երկխոսությունը թույլ է տալիս առավել զարգացնել մեր համագործակցությունը ինչպես քաղաքական, այնպես էլ հումանիտար եւ ռազմական ոլորտներում»,- ընդգծել է նա, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---