Սան-Ֆրանցիսկոյում ցուցադրվել է պիես ղարաբաղյան հակամարտության մասին27 փետրվարի 2009 - 22:19 AMT PanARMENIAN.Net - Սան ֆրանցիսկոյում ցուցադրվել է "A Girl's War"պիեսը, որը պատմում է հայերի եւ ադրբեջանցիների միջեւ հակամարտության մասին: Պիեսը ներկայացվել է Մերձավոր Արեւելքի մասին պատմող ներկայացումների բեմադրությամբ մասնագիտացող Golden Thread ընկերության կողմից:Պիեսի հեղինակը ծագումով հայ Ջոյս Վան Դեյկն է, որի գրչին է պատկանում եւս չորս պիես: Պիեսի գլխավոր հերոսները մարտական գործողությունների կենտրոնում հայտնված մայր եւ աղջիկ են: Նրանց միջեւ տարբերությունը նրանում է, որ մեկը մարտականորեն է տրամադրված, մյուսը` բնավորությամբ անտարբեր է, սակայն որպես անհատ, նրանք ի վիճակի չեն ինքնորոշվել բռնության ու քաոսի աշխարհում: Պիեսում հեղինակը հերոսներին բարոյական ընտրության առջեւ է կանգնեցնում - բարձրացնում այն հարցը` թե, հակամարտության գոտում կերպարներից որն է կար-որ` մարտական տրամադրվածը, թ՞ե անտարբերը: "A Girl's War" պիեսը հանդիսատեսին առաջին անգամ ներկայացվելէ 2001 թվականին Բոստոնում` ստանալով Boston Globe մրցանակը, որպես տարվա լավագույն 10 պիեսներից մեկը, հաղորդում է Palo Alto Daily News-ը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |