ԱՄՆ Պետական դեպարտամենտը քննադատում է Թուրքիային խոսքի ազատության խախտումների համար28 փետրվարի 2009 - 00:18 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետական դեպարտամենտը քննադատում է թուրքական կառավարությունը խոսքի ազատության խախտումների համար: Հայոց ցեղասպանության մասին խոսող եւ գրող անձինք հետապնդման են ենթարկվում Թուրքիայում: Այդ մասին ասվում է 2008թ. մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի Զեկույցում:Զեկույցի տվյալներով, Թուրքիայի կառավարությունը շարունակում է սահմանափակել խոսքի ազատությունը կրոնի, քաղաքականության, քրդական հարցում: «Կառավարությունը հետապնդում է նաեւ «թուրքական նույնությունը» կասկածի տակ դնող եւ Օսմանյան կայսրության հայերի զանգվածային կոտորածների մասին արտահայտվող անձանց: Հայկական հարցի մասին խոսող եւ գրող անձանց քրեական հետապնդում է սպառնում: Խոսքի ազատության լուրջ սահմանափակումները շարունակվում են, չնայած ԵՄ մտնելու ցանկության հետ կապված Թուրքիայի օրենսդրական բարեփոխումներին»,- նշվում է զեկույցում: Ներկայումս քրդական հարցի վերաբերյալ հոդվածների հրապարակման համար Թուրքիայի բանտերում են գտնվում 21 լրագրողներ, բայց կառավարությունը հերքում է այդ փաստը: 2008թ. հոկտեմբերին Արդարադատության նախարարությունը հավանություն տվեց Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի համաձայն հրատարակող եւ գրող Թեմել Դեմիրերի դեմ քրեական գործ հարուցելու որոշմանը: Նրան մեղադրանք ներկայացրեցին մի հայտարարության համար, որով նա հանդես եկավ Հրանտ Դինքի սպանությունից հետո` պահանջելով 1915թ. ողբերգական դեպքերը ցեղասպանություն ճանաչել: Զեկույցում հիշատակվում է նաեւ հրատարակող Աթիլլա Թույգանի հետապնդումը: Վերջինս հայ-թուրքական հարաբերությունների մասին երկու գիրք էր թարգմանել: Դատական հետաքննությունը սկսվել էր 2007թ. մայիսին: Թույգանը արդարացվել էր, բայց նրա փոխարեն քրեական գործ էր հարուցվել հրատարակող Ռագիփ Զարաքօղլուի դեմ, որը դատվեց 2008թ. հունիսի 19-ին եւ դատապարտվեց հինգ ամսվա ազատազրկման: Զարաքօղլուն գրել էր «Ճշմարտությունը կազատի մեզ» գիրքը, որում հեղինակի տատիկը պատմում է 1915թ. ողբերգական դեպքերի մասին: Դատարանը հետաձգեց պատժի վճիռը, իսկ Զարաքօղլուն եւ նրա իրավապաշտպանը բողոքարկեցին այն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |