«Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավի հեղինակները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել

PanARMENIAN.Net - Մարտի 2-ին Անկարայի Սինչան շրջանի քրեական դատարանը չեղյալ է հայտարարել «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավի հեղինակներին քրեական պատասխանատվության ենթարկելու դեմ դատախազության վճիռը: «Ժողովրդավարական հասարակությունում հակասող կարծիքները գոյություն ունենալու եւ խոսքի ազատությամբ պաշտպանվելու իրավունք ունեն: Քարոզարշավի կազմակերպիչները չեն կարող մեղադրվել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի համաձայն` «թուրքական ազգը վարկաբեկելու» համար»,- ասվում էր 2009թ. հունվարին Անկարայի դատախազության հայտարարության մեջ: Փաստորեն, հետեւելով Անկարայի դատարանի վճռին, ներկայումս հանրագրի հեղինակների դեմ կարող է քրեական գործ հարուցվել Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի համաձայն, հաղորդում է NTV հեռուստաընկերությունը:



«Հայե'ր, ներե'ք մեզ» հանրագիրը Ինտերնետում տեղակայվել է 2008թ. դեկտեմբերի 15-ին: Քարոզչության նախաձեռնողներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքին Օրանն ու Թուրքիայի ակադեմիական շրջանակների եւս 200 ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: Հանրագրի տակ իրենց ստորագրությունն են դրել արդեն ավելի քան 30 հազար հոգի:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---