ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ԶԱՎԹԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅԱՆ ՀՈՂԵՐԸ

PanARMENIAN.Net - Օրերս իսրայելական զորքերը զավթել են Բարուն Դայր շրջանի հողերը, որոնք պատկանում են Հայկական պատրիաքությանը: Իսրայելի զինվորական ղեկավարությունն այդ տարածքում մտդիր է կանգնեցնել պատ, որը Պաղեստինը կբաժանի Իսրայելից: Հայկական պատրիարքության ներկայացուցիչների բանակցությունները Իսրայելի պաշտպանության նախարարության հետ` պատրիարքության հողերը բռնագրավելու մասին հրամանագիրը չեղյալ համարելու վերաբերյալ, ապարդյուն են անցել: Արդյունքում Հայկական պատրիարքությունը որոշել է դիմել Իսրայելի Բարձրագույն իրավական դատարան խնդրանքով` չեղյալ համարել հրամանագիրը, միեւնույն ժամանակ հրաժարվելով համաձայնություն տալ իր տարածքում բաժանող պատի կանգնեցմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---