BiLGESAM. Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան գտնվում է փակուղու մեջ

PanARMENIAN.Net - Իմաստունների ռազմավարական հետազոտությունների թուրքական Կենտրոնը (BiLGESAM) զեկույց է պատրաստել Թուրքիայում առկա իրադրության եւ գալիք մարտահրավերների մասին, որը ներկայացրել է Թուրքիայի նախկին արտգործնախարար Իլթեր Թյուրքմենը: BiLGESAM-ի զեկույցում ասվում է, որ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան փակուղու մեջ է գտնվում: «17 երկրների խորհրդարաններ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ են ընդունել: ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման իր նախընտրական քարոզարշավի ընթացքում 1915թ. իրադարձությունները ցեղասպանություն է անվանել եւ խոստացել ճանաչել այն: Ամենահարմար մոտեցումը այնպիսի պայմաններ ստեղծելն է, որպեսզի այդ խնդիրը երկրորդ պլան մղվի եւ մոռացվի»,- ընդգծվում է զեկույցում, գրում է Today's Zaman թուրքական թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---