Գերմանիայի հայ համայնքը եկեղեցի է ձեռք բերել Հալլե քաղաքում10 մարտի 2009 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Գերմանական Հալլե քաղաքի Ամենսդորֆ շրջանի հայ համայնքը հողատարածք է ձեռք բերել, որտեղ գտնվում է հին կաթոլիկ եկեղեցու շենքը: Ինչպես ասել է համայնքի հովվապետ սրբազան Արիստակես Այվազյանը, սա Գերմանիայի միակ եկեղեցին է, որը հանդիսանում է հայերի սեփականությունը: Գետտինգեն եւ Քյոլն քաղաքներում եւս երկու եկեղեցի է տրամադրվել հայ կրոնական համայնքներին մշտական օգտագործման համար: Ամենսդորֆի ընկերակցության նախագահ Հերբերտ Զիգֆրիդը իր երախտագիտությունն է հայտնել հողամասը ձեռք բերած հայ համայնքին: «Նախկինում այս շենքում կաթոլիկ եկեղեցի է եղել, որը 3 տարի առաջ դադարեցրեց իր գործունեությունը: Մենք վախենում էինք, որ այդ համալիրը լքված կմնա: Իսկ այսօր մենք գոհ ենք, որ այդ տարածքը քաղաքապետարանի համաձայնությամբ կօգտագործվի հավատացյալներին եկեղեցի բերելու համար»,-ասել է նա: Եկեղեցու հանդիսավոր օծումը տեղի կունենա մայիսին կամ հուլիսին, քանի որ դեռեւս վերակառուցման աշխատանքներ են ընթանում: Գերմանիայում գործում են 15 հայ համայնքներ, մասնավորապես, Բեռլինում, Մյունխենում, Բիլեֆելդում եւ Քյոլնում: Շուրջ 50 000 հայեր են ընդգրկված համայնքներում եւ նրանք եկեղեցու կարիք ունեն: Հայ եպիսկոպոսի առաջնորդարանը գտնվում է Քյոլնում, հաղորդում է Բեռլինի հայ համայնքի կայքէջը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Երևանում անհնազանդության ակցիաներ են․ Ավելի քան 40 բերման ենթարկված կա Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին Բանաձևին կողմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան ԵՄ դեսպան․ Խաղաղության եվրոպական հիմնադրամից ՀՀ-ին միջոցների տրամադրման քննարկումները շարունակվում են ԵՄ դեսպանի խոսքով՝ դեռ չափազանց վաղ է այս փուլում մանրամասների վերաբերյալ խոսելը Էջմիածնից 6 բերման ենթարկված կա զենք–զինամթերք պահելու կասկածանքով Ըստ շարժման, բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ավագանու անդամները, որոնք պատրաստվում էին դիմավորել Փաշինյանին |