Հետազոտություն․ Բրիտանական շտամը չի ծանրացնում Covid-19-ի ընթացքը, բայց ավելի վարակիչ է13 ապրիլի 2021 - 16:53 AMT PanARMENIAN.Net - Covid-19-ի բրիտանական շտամը չի ծանրացնում հիվանդության ընթացքը, բայց ավելի վարակիչ է։ Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված երկու հետազոտության արդյունքները՝ բրիտանական շտամի (B.1.1.7 ) դեպքում հիվանդության ծանր ընթացքի մասին տեղեկությունները չեն հաստատվել։ The Lancet Infectious Diseases-ում հրապարակված հոդվածը հիմնված է Լոնդոնի հիվանդանոցների պացիենտների դիտարկման վրա։ Առանձնացվել է կորոնավիրուսով 341 պացիենտ, որոնցից 198-ի (58%) մոտ գրանցվել է B.1.1.7 մուտացիան, իսկ 143-ի (42%)՝ բացակայել։ Գիտնականները համեմատել են մահացության ցուցանիշներն ու հիվանդության ընթացքը և զգալի տարբերություններ չեն հայտնաբերել, հայտնում է Interfax-ը։ The Lancet Public Health-ում նկարագրված հետազոտությունը հիմնված է 36,920 պացիենտի հետազոտման վրա, որոնք հայտնել են կորոնավիրուսի դրական թեստի մասին և նկարագրել ախտանիշները հիվանդության ամբողջ ընթացքի ժամանակ Covid Symptom Study բջջային հավելվածում։ Գիտնականները պացիենտի գտնվելու վայրի մասին տվյալների հիման վրա կապ չեն հայտնաբերել վարակի ընթացքի և այդ շրջանում B.1.1.7 տարբերակի մեծ տարածվածության և կրկնակի վարակման միջև։ Միևնույն ժամանակ, երկու հետազոտությունն էլ հաստատում են, որ բրիտանական շտամն ավելի վարակիչ է։ Կորոնավիրուսի նոր՝ բրիտանական, շտամի մասին հայտնի դարձավ հունվարի 14-ին։ Այդ մասին հայտարարեց Մեծ Բրիտանիայի առողջապահության ղեկավար Մեթ Հենքոքը։ Գիտնականները նշում են, որ նոր մուտացիան առավելապես ազդում է երեխաների վրա և ավելի ակտիվ տարածվում նրանց միջոցով։ Ըստ բրիտանացի բժիշկների, այժմ վիրուսի այդ շտամն է դարձել «հիմնականը» բնակչության շրջանում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |