Իրանն ԱՄՆ վարչակազմից արտաքին քաղաքականությունում խոստացված փոփոխություններ է ակնկալում

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել: Նոր ամերիկյան վարչակազմը պատրաստակամություն է հայտնել վերանայելու իր արտաքին քաղաքականությունը եւ հրաժարվելու նախորդ վարչակազմի վարած քաղաքականությունից: Այժմ պաշտոնական Թեհրանը Վաշինգտոնից ակնկալում է այդ հասարակական փոփոխությունների իրագործումը: Այդ մասին Երեւանում, ՀՀ ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մանուչեր Մոթաքին : «Եթե ԱՄՆ արտաքին քաղաքական փոփոխություններն իրական դառնան եւ գործնական կիրառում ստանան, ապա Իրանն այդ փոփոխություններին հարմար պատասխան կտա: Կարեւոր է , որ Վաշինգտոնում ամերիկյան արտաքին քաղաքականության նոր ռազմավարության մշակման մասին հայտարարություններից անցնեն գործողությունների», - նշել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---