Իրինա Խակամադա. եթե Կովկասի երկրները միավորեն ջանքերը, ոչ մի խնդիր չի մնա30 մարտի 2009 - 12:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պետք է հաշտեցնի Ռուսաստանին Վրաստանի հետ, թուրքական Cihan լրատվական ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ հայտնի տնտեսագետ ու քաղաքական գործիչ Իրինա Խակամադան: Խակամադայի խոսքերով, Ռուսաստանն ու Թուրքիան կարող են համատեղ գործունեություն ծավալել Եվրասիական տարածքում: «Ռուսաստանն ու Թուրքիան ընդհանուր շատ բան ունեն` ՌԴ-ն, ինչպես եւ Թուրքիան, նեղացած է Եվրամիությունից, ինչպես նաեւ Վաշինգտոնից: Ներկայումս նոր գործընկերների որոնում է ընթանում: Երկու երկրները կարող են հիանալի աշխատել Եվրասիական աշխարհագրական տարածքում»,-ընդգծել է Խակամադան: Նրա կարծիքով, Թուրքիան կարող է ակտիվ դեր ստանձնել Կովկասում առկա խնդիրների կարգավորման գործում: «Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի այցը Երեւան կարեւոր քայլ էր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման համար: Անկարան կարող է միջնորդ հանդիսանալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում»,-ասել է Խակամադան: Նա նաեւ հիշեցրել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ հակամարտության ժամանակ առաջարկեց Կովկասում կայունության եւ համագործակցության պլատֆորմը: «Եթե Կովկասում Ռուսաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանն ու Թուրքիան միավորեն ուժերը, ոչ մի խնդիր չի մնա: Թուրքիան պետք է միջնորդական առաքելություն սկսի Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ»,-հայտարարել է Խակամադան: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը |