ԱՄՆ-ում ապրիլը ցեղասպանությունների կանխարգելման ամիս է

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում ապրիլը ցեղասպանությունների կանխարգելման ամիս է: Ողջ ամսվա ընթացքում ԱՄՆ-ում կհիշատակվի աշխարհում վեց ցեղասպանության մասին` Դարֆուրում, Բոսնիայում, Ռոիանդայում, Կամբոջայում ցեղասպանությունների, Հոլոքոստի եւ Օսմանյան Կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին: Ավելի քան 50 միջազգային հումանիտար կազմակերպություն ողջ ամսվա ընթացքում աշխարհում ցեղասպանությունների վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացմանն ուղղորդված գործողություն կանցկացնեն: «Ցեղասպանության կանխարգելման ամսի» կազմակերպիչ Ջիլլի Սավիթը հույս է հայտնել, որ իր քարոզչությունը կօգնի կանխարգելել ցեղասպանություններն ապագայում, հաղորդում է VOA News-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---