ԱՄՆ-ն կոչ է արել խաղաղ ճանապարհով լուծել ղարաբաղյան խնդիրը

PanARMENIAN.Net - «ԱՄՆ-ն առաջընթացի կողմնակից է Լեռնային Ղարաբաղի պատճառով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ձգձգված հակամարտության լուծման հարցում»,-ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հարցազրույցում:



Օբաման կոչ է արել կողմերին խաղաղ ճանապարհով լուծել խնդիրն ու բանակցություններ վարել Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ, հաղորդում է Earth Times-ը:



ԱՄՆ նախագահը նաեւ ընդգծել է, որ սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին, որոնք կնպաստեն խաղաղության եւ կայունության հաստատմանը տարածաշրջանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---