Թուրքիայում գտնում են, որ Հայաստանի հետ հարաբերություններն ու ղարաբաղյան խնդիրը փոխկապակցված են

PanARMENIAN.Net - Սահմանի բացումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ մի շարք հարցերի, այդ թվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հանգուցալուծման ընդամենը մի մասն է: Այդ մասին հայտարարել է թուրք պատգամավոր Յաշար Յակիշը: «Այս հարցը բանակցությունների սեղանին է 2007 թվականից: Գործընթացը սկսվել է Շվեյցարիայում: Թուրքիան խնդիրներ չունի հայ ժողովրդի հետ, խնդիրը հայկական սփյուռքն է: Տպավորություն է առաջանում, թե Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը մինչ ղարաբաղյան խնդրի կարգավորումը, սակայն դա այդպես չէ»,-ասել է Յակիշը, գրում է Today's Zaman-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---