Ավստրալիայում Թուրքիայի դեսպանը փորձում է թույլ չտալ Հայոց ցեղասպանության ճանաչումը երկրի խորհրդարանում

PanARMENIAN.Net - Ավստրալիայում Թուրքիայի դեսպան Մուրադ Էրսավչին անում է ամեն հնարավոր բան, որպեսզի թույլ չտա հայերի եւ հույների ցեղասպանությունների ճանաչումը Հարավային Ավստրալիայի խորհրդարանում: Ինչպես գրում է Weekend Australia-ն, թուրք դիվանագետի խնդրանքով Ավստրալիայի արտգործնախարար Ստեֆան Սմիթը նամակ է գրել Հարավային Ավստրալիայի վարչապետ Մայք Ռանին, որում պահանջել է, որ վարչապետը պարզաբանի Հարավային Ավստրալիայի կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցի շուրջ:



«Բացարձակ հակադեմոկրատական է, որ թուրք դեսպանը ստիպում է Ավստրալիայի ԱԳՆ ղեկավարին լոբբիացնել թուրքական շահերը: Դեսպան Էրսավչին փորձում է ստիպել մեր քաղաքական գործիչներին լռել Հայոց ցեղասպանության մասին»,- ասել է Ավստրալիայի Հայկական Ազգային Կոմիտեի (ANC Australia) նախագահ Վարանդ Մկրտչյանը:



ANC Australia-ի նախագահը կոչ է արել ավստրալական կառավարությանը վերանայել իր պաշտոնական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:



«Ավստրալիան այլեւս չի կարող խուսափել այդ հարցից, հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ նա հումանիտար օգնություն է հատկացրել Հայոց ցեղասպանությունից փրկվածներին»,- հայտարարել է Վարանդ Մկրտչյանը:



Հոլոքոստի եւ ցեղասպանությունների ուսումնասիրման ավստրալիական ինստիտուտը գտել է տվյալներ, որոնք վկայում են այն մասին, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից հետո Ավստրալիան հումանիտար օգնություն է տրամադրել հայերին, ինչպես նաեւ հայերի զանգվածային սպանություների վերաբերյալ ավստրալիական զինվորների վկայական ցուցմունքների մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---