Պիտեր Սեմնեբին կոչ է անում Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին կոչ է անում Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացումը կարող է հանգեցնել Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը եւ նպաստել կայունությանը տարածաշրջանում:

Ըստ Սեմնեբիի, հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանն ուղղված ջանքերը կարեւոր են եւ շահավետ ինչպես ԵՄ-ին, այնպես էլ ողջ տարածաշրջանին: Նա նաեւ ասել է, որ ԵՄ-ն հուսով է, որ կողմերին կհաջողվի արագ լուծել այդ հարցը, հաղորդում է Associated Press-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---