Թուրքիայի ԱԳՆ. Հայ-թուրքական սահմանի բացման հարցը չի հանվել օրակարգից

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական սահմանի բացման հարցը հանված չէ օրակարգից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը Պրահայում: Նրա խոսքերով, հայ-թուրքական սահմանի բացման հարցը տարածաշրջանում Թուրքիայի վարած խաղաղության քաղաքականության մի մասն է: «Հարավային Կովկասի տարածաշրջանում, աբխազական եւ հարավօսական խնդիրների հետ մեկտեղ, կա նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդիրը: Թուրքիան մի կողմից բանակցություններ է վարում Հայաստանի հետ, մյուս կողմից` ջանում է օգնել խնդիրների լուծմանը տարածաշրջանի մյուս պետությունների միջեւ: Սա տարածաշրջանում ընթացող ընդհանուր գործընթաց է, որի նպատակն է ապահովել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:



Նա նաեւ հույս է հայտնել, որ ԵԱՀԿ ՄԽ-ն կոնկրետ արդյունքների կհասնի ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում: «Եվրոպայի համար եւս այս խնդիրը լուծելու հազվադեպ հնարավորություն է ստեղծվում, որը չի կարելի բաց թողնել: Մենք հավատում ենք, որ այս խնդիրն ելք ունի եւ այժմ իրական հնարավորություններ կա նրա լուծման համար»,-ասել է Բաբաջանը, գրում են թուրքական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---