Վանում հայկական գերեզմանոցի տեղում դպրոց են կառուցում

PanARMENIAN.Net - Վանից 35 կմ հեռավորության վրա Այդօջախ գյուղում շինարարական աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է հայկական գերեզմանոց: Ինչպես գրում է «Հյուրիեթ» թերթը, այս տարածքում այժմ տարրական դպրոց եւ կացարաններ են կառուցվում եւ շինարարները մարդկային ոսկորներ ու գանգեր են գտնում:



Ըստ գյուղացիների, այս վայրում է գտնվում հայկական գերեզմանոցը, սակայն տեղական իշխանություններին այդ մասին ոչ մի բան հայտնի չէ: «Մենք գիտենք, որ սա հայկական գերեզմանոց է: Սա պատմությունն է: Գերեզմանավայրում դպրոց կառուցելն անհարգալից է»,-ասել է այս գյուղի բնակիչներից մեկը: Իրավապահներին եւ տեղական ինքնակառավարման մարմիններին հանձնարարվել է քննություն սկսել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---