Բաքվում անհայտ մի անձ կրակ է բացել ուսանողների վրա

PanARMENIAN.Net - Զինված մի մարդ կրակ է բացել Ադրբեջանի պետական նավթային ակադեմիայի (ԱՊՆԱ) երկրորդ մասնաշենքում: Հանցագործը սպանվել է, իսկ Բաքու քաղաքի դատախազությունը հաղորդում է, որ նախնական տվյալներով սպանվել է 8-10 մարդ:



Ներկայումս, ոստիկանության աշխատակիցները շրջափակել են շենքը: Հանցագործության վայրում է գտնվում նաեւ հատուկ նշանակության ջոկատը եւ «Շտապ օգնության» մի քանի բուժանձնակազմ: Ուսանողներին եւ դասախոսներին սկսել են դուրս բերել ԱՊՆԱ-ի շենքից: Դեպքի վայր է ժամանել Ադրբեջանի ՆԳՆ ղեկավար Ռամիլ Ուսուբովը, հաղորդում է Trend News-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---