Հայ-թուրքական բանակցությունների տրամաբանությունն որոշում են համաշխարհային տերությունները

PanARMENIAN.Net - Շատ հնարավոր է, որ Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարությունից բացի, հայ-թուրքական բանակցությունների տրամաբանությունն ետնաբեմում որոշում են համաշխարհային տերությունները: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, հայտարարել է Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը: «ԱՄՆ-ն իր շահերն ունի տարածաշրջանում: Վաշինգտոնը ցանկանում է թուլացնել լարվածությունը Կովկասում, սակայն կան երկրներ, որոնց ԱՄՆ-ի նման քաղաքականությունը ձեռնատու չէ»,-ասել է հայ պատմաբանը:



Ապրիլի 23-ին Շվեյցարիայի ԱԳՆ միջնորդությամբ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ների միջեւ ստորագրվեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ճանապարհային քարտեզը: Թուրքիայի ԶԼՄ-ները պնդում են, որ այս համաձայնագրի կնքումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի ճնշման տակ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---