Հարավային Ավստրալիայի խորհրդարանը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը30 ապրիլի 2009 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Հարավային Ավստրալիայի Ստորին պալատը պաշտոնապես ճանաչել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են Ավստրալիայի Հայկական Ազգային Կոմիտեում (ANS Australia): Հռչակագիրը Ստորին պալատ էր ներկայացվել գլխավոր դատախազ Մայքլ Աթկինսոնի նախաձեռնությամբ: Խորհրդարանի ութ պատգամավորներ, ինչպես նաեւ ընդդիմադիր Մարտին Համիլթոն- Սմիթն արտահայտվել են Հայոց ցեղասպանության օրինագծի եւ հռչակագրի ընդունման օգտին, որը Ստորին պալատում միաձայն ընդունվեց:«Ավստրալիայի հայկական, հունական եւ ասորական համայքների ներկայացուցիչները հպարտանում են, որ Հարավային Ավստրալիայի Ստորին եւ Վերին պալատները ճանաչել են 1915թ.-ի դեպքերը որպես Հայոց ցեղասպանություն»,- հայտարարել է ANC Australia-ի նախագահ Վարանդ Մկրտչյանը: Նրա խոսքերով,այս հռչակագրի միաձայն ընդունումը վկայում է Հայոց ցեղասպանության ժխտման դեմ պայքարում Հարավային Ավստրալիայի դիրքորոշման մասին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |