Հայոց ցեղասպանության ճանաչումը կարեւոր է ապագա հանցագործությունները կանխելու համար

PanARMENIAN.Net - Պատգամավորներ, նահանգապետեր, քաղաքական, հասարակական գործիչներ, Կանադայում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ ապրիլի 28-ին Օտտավայում մասնակցել են Կանադայի Հայ Ազգային Կոմիտեի (ANCC) կազմակերպած միջոցառմանը, որը նվիրված էր Կանադայի Համայնքների պալատում Հայոց ցեղասպանության հռչակագրի ընդունման 5-րդ տարելիցին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ANCC-ից, Կանադայի հայկական համայնքի ներկայացուցիչները եւ կազմակերպիչները շնորհակալություն են հայտնել Կանադայի խորհրդարանակններին «խիզախություն դրսեւորելու եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»: Հայաստան-Կանադա բարեկամության խորհրդարանական խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտը նշեց ցեղասպանությունների ճանաչման կարեւորությունը ապագայում նմանատիպ հանցագործությունները կանխելու համար:



Իր հերթին ANCC-ի գործադիր տնօրեն Արիս Բաբիկյանը նշեց, որ Կանադայի խորհրդարանականները, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը, եւս մեկ անգամ ահազանգեցին Թուրքիայի կառավարությանը, որ ժխտման քաղաքականությունը չի կարող ազատել սեփական պատմությունից: « Թուրքիան ավելի լավ է դադարեցնի կեղծել պատմությունը եւ Հայաստանի հետ սկսի հարաբերությունների հաստատման անկեղծ գործընթացը»,- հայտարարել է Արիս Բաբիկյանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---