Հյուսիսային Կովկասի մարտիկների համար միջոցները ձեռք են բերվում Ադրբեջանի եւ Վրաստանի տարածքով

PanARMENIAN.Net - Ավազակային կազմավորումների համար Հյուսիսային Կովկասում դրամական միջոցները ձեռք են բերվում առաքիչների կողմից, որոնք թափանցում են սահմանակից պետություններից` Վրաստանից եւ Ադրբեջանից: Այդ մասին խոսվում է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի` ՌԴ -ում 2008-ին օրինականության եւ իրավակարգի ամրացման մասին զեկույցում: Նրա խոսքերով, մեծամասամբ Կովկասում մարտիկների ֆինանսավորման համար օգտագործվում են երկրի վարկային-ֆինանսական համակարգը շրջանցող ուղիներ:



«Դրա հետ կապված` առանձնահատուկ հրատապություն է ձեռք բերում պաշտոնական դիրքերի չարաշահումների, ինչպես նաեւ կաշառակերության բացահայտման եւ կանխման աշխատանքը գործադիր իշխանության մարմիններում, որոնք պետական կարգավորում եւ հսկողություն են իրականացնում պետական սահմանում»,- ընդգծել է Չայկան:



Զեկույցում նաեւ խոսվում է այն մասին, որ իրավապաշտպան մարմինների` ահաբեկչական գործունեության ֆինանսավորման բացահայտման եւ կանխման աշխատանքը չի կարելի համարել լիովին արդյունավետ:



2007-ին ահաբեկչության ֆինանսավորման համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել ոչ մեկը, իսկ 2008-ին այդ հոդվածով դատվել է միայն մի հոգի: «Սակայն միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործակալները շարունակում են համակարգող դեր խաղալ, այդ թվում Ռուսաստանում կազմակերպված ահաբեկչական գործունեության ֆինանսավորման հարցերում»,- ասվում է զեկույցում:



Գլխավոր դատախազի զեկույցը մտել է Ֆեդերացիայի խորհուրդ եւ պաշտոնապես կհրապարակվի Չայկայի կողմից մայիսի 13-ին լիակազմ նիստի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---