The Guardian. Հայոց ցեղասպանությունը Թուրքիայում դեռեւս տաբու է մնում

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանությունը դեռեւս վտանգավոր է հրապարակավ քննարկել Թուրքիայում: Այդ մասին գրում է բրիտանական The Guardian թերթը «Ձգտելով պահել թուրքական տաբուն» հոդվածում: Հոդվածի հեղինակ Ռոբերտ Էլլիսը հիշատակում է Հայոց ցեղասպանության մասին Օրհան Փամուկի, Էլիֆ Շաֆաքի եւ Հրանտ Դինքի կարծիքները եւ նշում, որ դեռեւս գործում է Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը, որն արգելում է օգտագործել «ցեղասպանություն» բառը 1915 թվի իրադարձությունների առնչությամբ:



«Այնուամենայնիվ, թուրք հասարակայնության գիտակցության մեջ նկատվում են դրական տեղաշարժեր: Թուրք մտավորականության «Հայե'ր, ներե'ք մեզ» ինտերնետ-քարոզարշավը եւ ապացույցների բացակայության պատճառով քրեական գործ հարուցելուց հրաժարվելն արդեն առաջընթաց էհանդիսանում»,- գրում է Էլլիսը:



Նա նաեւ գտնում է, որ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման ապրիլի 24-ին ձեռնածում էր երկու քարերի միջեւ եւ արդյունքում ենթարկվեց երկու կողմերի քննադատությանը:



Հոդվածն ավարտվում է թուրք պատմաբան Թաներ Աքչամի խոսքերով. «Թուրքիան պետք է դադարեցնի պատմական հարցի դիտարկումը որպես քրեական հանցագործություն»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---