Թուրքիան չափազանց փոքր տարածք ունի ձեռնածությունների համար

PanARMENIAN.Net - Հայաստանի հետ սահմանի բացման հարցն այնպիսի մակարդակի է հասել, որ նահանջելն արդեն անհնար է: Այդ մասին հայտնեց Կովկասի քաղաքականության հարցերով թուրք փորձագետ Հասան Կանբոլատը: «Ես կարծում եմ, որ Կովկասում կայունությունն ու անվտանգությունն անդրատլանտյան հարցեր են դարձել: Եւ ԱՄՆ-ն, եւ ԵՄ-ն ցանկանում են լուծել այդ խնդիրները»,- ասել է նա:



Նրա խոսքերով, ընթացող դիվանագիտական գործընթացը կմնա օրակարգում, չնայած հասարակայնության դժգոհությանը: «Ներկա պահին Թուրքիան չափազանց փոքր տարածք ունի ձեռնածությունների համար, եւ նույնիսկ այդ փոքր ձեռնածությունը սահմանափակ է»,- ընդգծել է Կանբոլատը, գրում է Today's Zaman թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---