Ռուսաստանի հայերի միությունը կոչ է անում Մոսկվայի հայերին չենթարկվել մայիսյան տոների ընթացքում նախատեսվող սադրանքներին

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել մայիսյան տոների ընթացքում հնարավոր սադրանքների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության առկայության մասին: «Խոսքը վերաբերում է տարբեր կարգի զանգվածայինն բախումներին եւ առանձին միջադեպներին, ինչպես ազգայնամոլական խմբավորումների, այնպես էլ ծայրահեղական ադրբեջանական երիտասարդության կողմից: Լարվածության գագաթնակետը նախատեսվում է մայիսի 1,2,5 եւ 9-ին», - նշվում է հայտարարության մեջ:



Մոսկվայի կառավարությունը եւ իրավապահ մարմինները հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ակտիվ կանխարգելիչ աշխատանք են տանում նման երույթների կանխման ուղղությամբ:



Ռուսաստանի հայերի միության երիտասարդության ասոցիացիան հայ երիտասարդությանը համոզում է չենթարկվել սադրանքին, չմասնակցել բախումներին: Խուսափել զանգվածային միջոցառումներին այցելելուց, հնարավորության դեպքում խուսափել տրանսպորտային հանգույցներից եւ ուշ երեկոյան զբոսանքներից: Համակողմանիորեն աջակցել իրավապահ մարմիններին իրավակարգի ապահովման գործում: Ոստիկանությանը տեղեկացնել հնարավոր կամ ձեր կողմից նկատված հակամարտությունների մասին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---