ԱՄՆ նախագահը համաձայն է թերթեր ունենալ առանց կառավարության, բայց ոչ կառավարություն` առանց թերթերի

PanARMENIAN.Net - Ամեն օր ավելանում են այն դեպքերը, երբ լրագրողին փորձում են լռեցնել` բռնություն կիրառելով ու զրկելով նրանց ազատությունից: Եվ միայն այն բանի համար, որ լրագրողները փորձում են ուշադրություն հրավիրել այն խնդիրների վրա, որ առկա են հասարակությունում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մայիսի 3-ին նշվող Մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ արված իր հայտարարության մեջ:



«Թեեւ աշխարհն ընդունում է մամուլի ազատության անվիճելի դերը, լրագրողները հաճախ վտանգի են ենթարկվում: Միայն վերջին 16 տարվա ընթացքում սպանվել է շուրջ 692 լրագրող: Այդ ողբերգական թվին ամեն տարի հավելվում են գրաքննության ենթարկվող եւ ձերբակալված լրագրողներն, որոնց մեղադրում են ճշմարտությանը ձգտելու, այն բանին հավատալու համար, որ ազատ հասարակության հիմքը կազմում են իրազեկ քաղաքացիները: Ցանկացած աշխարհամասում, Ադրբեջանից մինչեւ Զիմբաբվե, Բիրմայից մինչեւ Ուզբեկստան, Կուբայից մինչեւ Էրիթրեա կան բանտում գտնվող լրագրողներ: Կան նաեւ այնպիսիք, ում պարբերաբար ահաբեկում են»,-ընդգծել է Օբաման` մեջբերելով Թոմաս Ջեֆերսոնին.«Մեր կառավարությունների հիմքում մարդկանց կարծիքն է, եւ սա թիվ մեկ նախապայմանն է, որ պետք է միշտ պահպանվի: Եթե ընտրելու լինենք առանց թերթերի կառավարության եւ առանց կառավարության թերթերի միջեւ, ես առանց վարանելու կընտրեմ երկրորդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---