Ստամբուլում կկայանան Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի վերաբերյալ բանակցություններ

PanARMENIAN.Net - Մայիսի 9-ին Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի տրանսպորտի նախարարները Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու կառուցման նախագծի իրականացման վերաբերյալ համատեղ բանակցություններ կանցկացնեն: Փակ նիստը կկայանա Ստամբուլում Թուրքիայի նախաձեռնությամբ:



Նախարարները կարծիքներով կփոխանակվեն երկաթուղու նախագծի վերաբերյալ: Սպասվում է, որ նիստի արդյունքներով կստորագրվեն անհրաժեշտ փաստաթղթեր, հաղորդում է 1news.az-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---