Իսրայելը պատրաստվում է Իրանի հետ բախմա՞նը

PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներս Իսրայելի ՀՕՊ հրամանատարությունը շաբաթական հավաքների է կանչում Arrow եւ Patriot հակահրթիռային համալիրների ղեկավարման մասնագետներին: Այդ մասին գրում է The Jerusalem Post թերթը: «Մենք ջանասիրաբար աշխատում ենք, որպեսզի պատրաստ լինենք իրանական սպառնալիքին, մշակում ենք զանգվածային հրթիռային գնդակոծության արձագանքը, առանձնացող մարտագլխիկների ու մյուս հնարավոր անակնկալների ոչնչացումը: Անհրաժեշտ է, որպեսզի ամեն ինչ, ներառյալ ռեզերվիստները, գտնվեն պատրաստականության բարձրագույն մակարդակում»,- ասել է Իսրայելի ՌՕՈՒ բարձրաստիճան սպաներից մեկը: Գլխավոր շտաբը նաեւ ենթադրում է, որ Թեհրանի միջուկային օբյեկտներին հարվածի դեպքում իրանցիներն ի պատասխան կարող են բաղ թողնել մեծ հեռավորության տասնյակ բալլիստիկ հրթիռներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---