Մայիսի 13-ին Էրդողանը կհանդիպի Ալիեւի, մայիսի 16-ին` Պուտինի հետ

PanARMENIAN.Net - Հայտնի է Թուրքիայի վարչապետի` Ադրբեջան կատարելիք այցի վերջնական ամսաթիվը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 13-ին կժամանի Բաքու: Այցի ընթացքում Էրդողանը կհանդիպի նախագահ Ալիեւին, նրանք կքննարկեն թուրք-ադրբեջանական հարաբերությունների վիճակը եւ ԼՂ խնդիրը:



Բաքու կատարած այցից հետո` մայիսի 16-ին, Էրդողանը կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումների ընթացքում խոսքը գնալու է հիմնականում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին, հաղորդում է CNN-Turk-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---