Բաքվի ջարդի գործով ձերբակալվել է երկրորդ մարդը

PanARMENIAN.Net - Բաքվի ջարդի գործով ձերբակալվել է երկրորդ մարդը: Ադրբեջանական իրավապաշտպան մարմինները ձերբակալել են Մադաթ Գաֆուր օղլի Քազիմովին, որի անունով ձեւակրեպվել էր 13 հոգու մարդասպան Ֆարդի Գադիրովի բջջային հեռախոսի SIM-քարտը: Ոստիկանությունը սկզբում փորձում էր Քազիմովին գտնել նրա հայրենի գյուղում, սակայն արդյունքում պարզվեց, որ նա արդեն մի քանի ամիս շարունակ աշխատում է Վլադիվոստոկում որպես շինարար:



Մայիսի 4-ի լույս 5-ի գիշերը իրավապաշտպան մարմինների աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Քազիմովը ձերբակալվեց եւ բերվեց Բաքու: Թե արդյոք նրա որոնումներին եւ ձերբակալմանը մասնակցում էին ռուս ոստիկանները, չի հաղորդվում, հայտնում է Ինտերֆաքսը:



Ապրիլի 30-ին Ադրբեջանական պետական նավթային ակադեմիայի շենքում Գադիրովը ատրճանակով սպանեց 13 եւ վիրավորեց 11 հոգու, ինչից հետո ինքնասպան եղավ:



Այդ գործով ձերբակալվել է եւս մեկ հոգի: Նադիր Ալիեւին արդեն զանգվածային սպանությանը մասնակցելու մեղադրանք է ներկայացվել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---