Թբիլիսին պաշտոնապես չի մեղադրել Ռուսաստանին ապստամբությունը կազմակերպելու եւ ֆինանսավորելու համար 6 մայիսի 2009 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ վրացական կողմը հանդես չի եկել Մուխրովանի զինվորական զորամասում տեղի ունեցած ապստամբության կազմակերպմանն ու ֆինանսավորմանը ՌԴ-ի մասնակցության մասին պաշտոնական հայտարարությամբ: «ՌԴ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, թե իբր Վրաստանի ղեկավարությունը Ռուսաստանին է մեղադրել տանկային գումարտակում զինվորկան ընդվզման փորձին մեղսակից լինելու համար»,-ասված է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ: «Ցանկանում ենք ուշադրություն հրավիրել այն հանգամանքին, որ բոլոր հայտարարությունները չհաջողված ապստամբությանը ռուսական կողմի մեղասկցության մասին, արել են մարդիկ, որոնք կան Վրաստանի ՆԳՆ հրապարակած տեսագրություններում: Վրաստանի նախագահը, ինչպես նաեւ մյուս պաշտոնյաներն, ուղղակի կոչ են արել Ռուսաստանին դադարեցնել սադրիչ գործողությունները»,-ասվում է հայտարարության մեջ: Վրաստանի ԱԳ նախարարությունը նշում է նաեւ, որ «հայտարարության հեղինակների հիստերիկ արձագանքը վկայում է այն մասին, որ այնուամենայնիվ նրանց, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ ռուսական կողմի, խիղճը հանգիստ չէ»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |