Մինսկում կայացել է Ուղղափառ երգեցողության միջազգային փառատոնը 6 մայիսի 2009 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ից մայիսի 3-ը Մինսկում կայացել է Ուղղափառ երգեցողության 10-րդ միջազգային փառատոնը` 15 երկրներից ժամանած շուրջ 45 երգչախմբերի մասնակցությամբ: Հայաստանից մասնակցում էր ՀԱԵ Կոտայքի թեմի Ջրվեժի ծխական «Սաղմոս» երգչախումբը` Լիլիթ Սարգսյանի ղեկավարությամբ, որը հաղթող է ճանաչվել փառատոնի անվանացանկի «Ծխական եւ շրջանային կղերական երգչախմբերի» մրցույթում` պարգեւատրվելով դիպլոմով եւ մրցանակներով: Փառատոնի միջազգային ժյուրին նախագահող` Բելոռուսի փոխանորդության արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավար Ֆյոդոր Պովնինը «Սաղմոս» երգչախմբի մրցութային ելույթի ավարտին հիացմունք եւ երախտագիտություն է հայտնել Հայաստանի դեսպանությանը երգչախմբի մասնակցության եւ փայլուն ելույթի կապակցությամբ: Մրցույթին հայկական հոգեւոր երաժշտությունը հնչելու առիթով նա գոհունակությամբ նշել է, որ նախորդ փառատոնի բացման գալա-համերգը վստահվել էր Մոսկվայի հայկական կամերային երգչախմբին` Արշակ Գադզիյանի խմբավարությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |