Սամվել Ֆարմանյան. Պրահայում Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպում նախատեսված չէ

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ԱՊԱ գործակալության տարածած տեղեկատվությունն այն մասին, թե Պրահայում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումը, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտնել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը: Այդ հանդիպումը ոչ միայն չի նախատեսվում, այլեւ բացառվում է»,- ասել է Ֆարմանյանը:



Նա նաեւ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրը հայ-թուրքական բանակցային գործընթացում որեւէ մակարդակով երբեւէ չի քննարկվել եւ չի քննարկվում: Կարծում եմ, որ այս ակնհայտ իրողությունը բոլորի համար նույնքան պարզ է, որքան մեր հասարակության: Վստահ եմ, որ ժամանակն է լուրջ չընդունելու նմանատիպ տեղեկությունները եւ այս բնույթի ստահոդ հրապարակումները, որոնք առանձնանում են այս կամ այն երկրի պետական գերատեսչություններին մոտ կանգնած, այսպես կոչված, «վստահելի» ու անանուն աղբյուրներին հղումներով, ինչպես նաեւ իրականությանը չհամապատասխանող սենսացիաներով»,- ընդգծել է Հայաստանի ղեկավարի մամլո քարտուղարը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---