Իրանը շահագրգռված է հայ-իրանական հարաբերությունների զարգացման գործում

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանն ընդունեց Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբին: Ողջունելով խմբի անդամներին` Արման Կիրակոսյանը նշեց, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Նախարարի տեղակալը դրական գնահատեց ՀՀ Ազգային Ժողովի Հայաստան-Իրան եւ ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը` նշելով, որ խմբերի փոխայցելությունները աշխուժություն եւ նոր լիցք են հաղորդում միջխորհրդարանական կապերին:



Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` խմբի ղեկավար Արսալան Ֆաթհիփուրն ընդգծեց, որ Իրանը շահագրգիռ է հարեւան եւ բարեկամ Հայաստանի հետ բազմաբովանդակ հարաբերությունների հետագա զարգացմամբ եւ այցի նպատակն է խթանել մի շարք բնագավառներում երկկողմ համագործակցությունը:



Անդրադարձ կատարվեց նաեւ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովմանը վերաբերող խնդիրներին:



Պատգամավորական խմբի կազմում էին նաեւ Մեջլիսի հայազգի պատգամավորներ Ռոբերտ Բեգլարյանն ու Գեւորգ Վարդանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---