Տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» շարքի առաջին միջոցառումը

PanARMENIAN.Net - Երեւանի պետական համալսարանի հանդիսությունների դահլիճում այսօր նշվել է «Հայտնի հայ բարերար եւ գործարար Ալեք Մանուկյանի հիշատակի օրը»: «Հայկական դպրոցների ստեղծում, հայկական եկեղեցիների կառուցում ու աջակցություն, հայագիտության զարգացում արտերկրում` այս ամենը կատարվել է շնորհիվ Ալեք Մանուկյանի բազմամյա գործունեության: Հայրենիքն ըստ արժանվույն է գնահատել Ա.Մանուկյանի ծառայությունները` արժանացնելով նրան ՀՀ Ազգային հերոսի պատվավոր կոչման,-իր ելությում այսօր նշել է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:



Նրան միացավ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որը նշեց նման միջոցառումների կարեւորությունը, որոնց նպատակն է ծանոթացնել երիտասարդությանը ճշմարիտ արժեքներին, դաստիարակել իրենց մոտ հայրենասիրություն եւ աշխատասիրություն, որոնք նպաստում են ազգային արմատների եւ յուրօրինակության ամրապնդմանը:



Հայտնի հայ գործարար ու բարերար Ալեք Մանուկյանը ծնվել է 1901թ. Իզմիր քաղաքում: 19 տարեկանում նա արտագաղթել է ԱՄՆ: 1924թ. Հիմնավորվել է Դետրոյթում, որտեղ հիմնել է իր սեփական ընկերությունը, որը դարձավ Masco Corporation շուրջ 3 մլն դոլար տարեկան եկամուտով: 1953թ. ընտրվել է ՀԸԲՄ միջազգային նախագահ եւ զբաղեցրել է այդ պաշտոնը շուրջ 30 տարի: 1970թ., 17 տարի ղեկավարելուց հետո, որի ընթացքում ՀԸԲՄ ներդումներն աճել են 8-50 մլն դոլարով, Մանուկյանն ընտրվել է կազմակերպության ցմահ նախագահ: 1989թ. նրան ընտրեցին ցմահ պատվավոր նախագահ, եւ նրա գործը շարունակեց նրա դուստրը` Լուիզ Մանուկյանը: Այդ պահի դրությամբ ՀԸԲՄ կարողությունը գերազանցում էր 120 մլն դոլարը: Մանուկյան ամուսինների աճյունը հուղարկավորվել է Սուրբ Էջմիածնի գանձարանի հարեւանությամբ, որը եւս կառուցվել է նրանց միջոցներով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---