Ամերիկայի հայ դատի հանձնախմբի նախագահը կիսում է հայկական համայնքի հիասթափությունը Բարաք Օբամայից20 մայիսի 2009 - 00:22 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի հայ դատի հանձնախմբի նախագահ (ANCA) Քեն Խաչիկյանն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային նամակ է հղել, որում ԱՄՆ հայկական համայնքի անունից հիասթափություն է հայտնել այն առնչությամբ, որ ԱՄՆ նախագահը չէր կատարել իր նախընտրական խոստումը եւ չէր ճանաչել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը : Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդեցին ANCA-ից: ANCA-ի նախագահը նամակում նաեւ մտահոգություն է հայտնել Հայաստանին ամերիկյան օգնության ծավալները կրճատելու եւ Լեռնային Ղարաբաղին հումանիտար օգնությունից զրկելու ԱՄՆ վարչակազմի որոշման առնչությամբ:ԱՄՆ վարչակազմը կրճատել է 2010 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալը: Բյուջեի նախագծում խախտվել է նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական ֆինանսական օգնության տրամադրման հավասարությունը: Մասնավորապես, ԱՄՆ վարչակազմը 2010 ֆինանսական տարում առաջարկում է Հայաստանին տրամադրել 30 մլն դոլար: Դեռ ավելին, այս անգամ բյուջեում չի ընդգրկվել Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության հատկացման կետը, այն դեպքում, երբ 2009 ֆինանսական տարում ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ ԼՂՀ-ին հատկացվել էր 8 մլն դոլար մարդասիրական օգնություն: Բացի այդ, վարչակազմն առաջարկում է 2010 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրել 3 մլն դոլար ռազմական օգնություն, Ադրբեջանին` 4 մլն դոլար: Ռազմական ուսուցման ծրագրի (IMET) շրջանակներում Հայաստանի համար նախատեսվում է 450 հազար դոլար, իսկ Ադրբեջանի համար` 900 հազար դոլար: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար |